1. Դեն նետեք միտքը, որ հարաբերությունները հավերժական չեն
Եթե հարաբերություններ հաստատելով մտածում եք, որ դրանք ձախողման են դատապարտված, այդպես էլ կլինի: Երբ անկեղծորեն հավատում եք, որ ձեր զուգընկերը չի դիմանա ժամանակի փորձությանը, դուք ցանկացած հնարավորություն կփնտրեք ձեր վախը հաստատելու համար: Եվ բաժանվելու համար հնարավոր ամեն ինչ անելով՝ դուք, վերջապես, կասեք. «Ես գիտեի, որ նա երբեք ինձ հետ չի մնա»:
2. Դադարեք խաղալ
Դուք զայրանում եք, տխրում կամ ցավ ապրում: Ձեր զուգընկերը հարցնում է. «Ի՞նչ է պատահել», իսկ դուք պատասխանում եք՝ «ոչ մի բան» կամ նրա վրա բղավում եք: Այս հիմար խաղերով դուք հարաբերությունները սպանում եք: Խոսեք միմյանց հետ: Բացատրեք: Ունկնդրեք: Լուծում գտեք: Խոսակցությունից զայրույթը վերացրեք, քանի որ սա վտանգավոր զգացումներից մեկն է, որը հարաբերությունները կործանում է:
3. Դադարեք մտածել, որ միայն սերը բավական է
Զույգերը, որոնք լավ եւ դժվար ժամանակներ են ապրում, ավելի շատ զգացումներ են ունենում, քան միմյանց հանդեպ զուտ սերն է: Նրանք իրար դուր են գալիս, հրապուրանք են զգում, ուրախություն, հարգանք, բավարարվածություն, հանդարտություն, ընկերասիրություն եւ այլ զգացումներ:
4. Դադարեք խանդել
Եթե չի կարելի ձեր զուգընկերոջը վստահել, ապա ինչո՞ւ եք մինչեւ հիմա նրա հետ: Բայց եթե նա վստահության արժանի է, բայց ձեր նախորդ հարաբերություններում դավաճանության հետ կապված խնդիրներ են եղել, նախ հանգստություն եւ վստահություն ձեռք բերեք, որ նույն իրավիճակը դարձյալ չի կրկնվի: Մյուս կողմից, եթե ձեր զուգընկերն է ձեզ խանդում, բայց դուք ոչինչ չեք անում նրան հրահրելու համար, արագ հեռացեք: Խանդը սեր չէ, այլ իշխելու մոլուցքի եւ նվաստացման նշան: Ամուր հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա:
5. Մի՛ բավարարվեք քչով, քան ցանկանում եք
Հարաբերությունները հիմնված են ուժերի հավասար հաշվեկշռի վրա: Զուգընկերներից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ կողմերը, որով մյուսն օժտված չէ: Երբ դուք ընդունում եք մի մարդու, որը չի համապատասխանում ձեր պահանջներին, դուք պարզապես համակերպվում եք իրերի նման դրությանը, իսկ դա երբեք ոչ մեկին երջանիկ չի դարձնում: Հաջողված զույգերը միմյանց հարգում են, սիրում եւ գնահատում: