Հուլիսի 12-15–ը Վիտեբսկում կայանալիք ''Славянкий базар'' միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի ''X factor'' հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Նրան այնտեղ կուղեկցի Արկադի Շուշանյանը:
Վերջիններս նախքան մրցույթի մեկնելն այսօր հանդիպեցին լրագրողների հետ:
Նրանք հայտնեցին, որ այս հեղինակավոր մրցույթին այս տարի մասնակցում է 21 երկիր, մասնակցում են բոլոր ԱՊՀ երկրները: Ժյուրին բաղկացած է 11 հոգուց: Նախապես հայտարարվել էր, որ ժյուրիի կազմում լինելու է նաև Ռոբերտ Ամիրխանյանը, սակայն վերջին պահին նա հայտնել է, որ չի կարող ներկայանալ, քանի որ մեկնում է Եվրոպա:
Մեր մասնակիցները վաղն են մեկնում' փորձերին, վիճակահանությանը մասնակցելու համար: Իսկ հուլիսի 12-ին արդեն կլինի առաջին համերգը: Կարևորագույն մրցանակաը' գրան պրին կազմելու է 15 000 դոլար, առաջին տեղը' 9000: Նշվեց նաև, որ Վրեժին ընտրել է Մշակույթի նախարարությունը:
Երգիչը պատմեց, որ ինքը երաժիշտի կրթություն չունի, իրավաբան է, սակայն պատրաստվում է այս տարի Կոնսերվատորիա ընդունվել:
Արկադի Շուշանյանն իր հերին հավելեց, որ շատ բարձր է գնհատավում նրա հնարավորությունները:
Henaran.am-ի հարցին, արդյոք անհանգստություն կա մի ամբողջ երկիր ներկայացնել միջազգային հանրության առջև, Վրեժը պատասխանեց, որ կա, բայց ինքը այդ ամենը բեւմում հաղթահարում է:
Շարունակությունը` տեսանյութում: