Մեզ շրջապատող ընկերների շրջանակից շատ բան է կախված մեր կյանքում: Ընկերներ կան, ովքեր կարող են լուսավոր դարձնել կյանքը, սակայն կան նաև նրանք, ովքեր կարող են վնասել:

Ներկայացնում ենք այն 10 ընկերներին, որոնցից պետք է խուսափել.

1. Սուտասան

Շատ ընկերական հարաբերություններ կործանվում են և ոչնչանում այն պատճառով, որ լավագույն համարվող ընկերները հաճախ միջամտում են ձեր ռոմանտիկ հարաբերություններին:

Նման մարդկանց հետ ընկերություն չանելու համար պետք է խուսափել ստոր «կոկետուհիներից» և քաղցր շատախոսներից:

2. Մրցակից

Ցանկացած մրցակցություն ընդունելի է բոլոր հարաբերություններում, սակայն, երբ դա անցնում է բոլոր սահմանները, կարող է վատ անդրադառնալ հարաբերությունների վրա:

3. Խարդախ

Ընկերուհին, ով անընդհատ տարբեր իրեր և գումար է վերցնում, կամ էլ շատ է կախված քեզանից, միանշանակ այն ընկերներից է, որոնցից պետք է խուսափել:

4. Արտատպող

Նմանվելը քծնանքի ամենաանկեղծ տեսակն է, սակայն երբ ընկերուհին սկսում է ամեն հարցում նմանվել քեզ, դա կարող է վտանգավոր լինել:

5. Հոգեբան

Բոլորս էլ վստահում ենք մեր ընկերներին, սակայն կան այնպիսք, ովքեր իրենց պահում են հոգեբանի նման: Նրանք փորձում են ներխուժել շատ անձնական թեմաների մեջ, ուղղորդել, ցույց տալ ձեր սխալները կյանքում և անձնական հարաբերություններում, ինչը հոգնեցնում է:

6.Եսասեր

Ընկերների այս տեսակը ամեն ինչի պատրաստ է գնալ՝ սեփական շահի համար, սակայն իրենց շատ պասիվ են պահում, երբ դուք եք դիմում որևէ խնդրանքով:

7. Խնդրահարույց

Վտանգավոր և անկայուն: Նման ընկերների հետ դուք սովորաբար դժբախտության եք հանդիպում, և վերջում, իհարկե, ստիպված եք նրանց հանել մտերիմների ցանկից:

8. Նվնվան

Ընկերների այս տեսակը երբեք որևէ բանով չի բավարարվում: Նրանք կարող են իրենց ժամանակը վատնել նվնվալու և բողոքելու վրա: Հեռու փախեք նրանցից:

9. Տրամադրությունը փչացնող ընկերներ

Այս ընկերները նպատակադրված փչացնում են ձեր տրամադրությունը, ամեն անգամ, երբ ձեզ հետ խոսակցություն են ունենում: Նրանք միշտ կարող են որևէ թերություն գտնել ձեր հագուստի մեջ կամ անձնական կյանքում: Նրանք նման են արևային եղանակին երկնքում հայտնվող գորշ ամպի:

10. Ճոճանակ

Նման ընկերներն իրենց ինչպես ճոճանակ են պահում, որովհետև հաճախակի տատանումներից փոխվում է նրանց տրամադրությունը' դրականից մինչև ահավոր վատ: Ընդ որում, դրա համար պատճառներ պետք չեն: Նրանք կարող են օգտագործել ձեզ իրենց վատ տրամադրությունը կամ հույզերը արտահայտելու համար: Ու՞մ դա կարող է դուր գալ: