Երբ գործը հասնում է լուրջ հարաբերություններին, մենք' աղջիկներս, դառնում ենք շատ բծախնդիր ճիշտ տղայի ընտրության հարվում: Չէ՞ որ հարաբերությունները լուրջ բան են, և մենք ուզում ենք, որ մեր կողքին լինի արժանի մարդ:

Իհարկե դա բարդ հարց է, բայց կարելի է այն պարզեցնել' պատմելով տղամարդկանց այն տեսակների մասին, որոնցից պետք է հեռու մնալ:

 

1. Վախկոտ

Այս տեսակի տղամարդիկ տղամարդ էլ չեն, այլ պարզապես փոքրիկ վախեցած տղաներ, որոնք չեն հասունացել լուրջ հարաբերությունների համար: Նման տղամարդ կարելի է լինել և 30, և 40 տարեկանում, քանի որ հարցը ոչ թե տարիքի, այլ հոգեբանական խնդիրների մեջ է: Եվ եթե անգամ նրա հետ անսահման զվարճալի ու հետաքրքիր է, զգույշ եղիր' նա սիրել չգիտի:

 

2. Ֆլիրտոման

Այս տղամարդը չի կարող առանց «ավելորդությունների» շփվել աղջիկների հետ: Նա անընդհատ սիրահաղում է' փոխելով ռազմավարությունը: Նա իհարկե կարող է անկրկնելի լավը լինել, բայց նրա հետաքրքրվածության ժամկետը շատ կարճ է:

 

3. Զվարճասեր

Նրա հետ հաստատ չես ձանձրանա: Նա մշտապես ամենալավ ակումբներում է, նոր նկարներ է բեռնում սոց.ցանց ու անընդհատ նոր արկածների մեջ է: Խնդիրն այն է, որ նորի մշտական քաղցը երկար չի պահի նրան կողքիդ, ուստի ավելի լավ է ժամանակ չծախսել նրա վրա:

 

4. Նարգիզ

Այստեղ անգամ մեկնաբանության կարիք չկա: Եթե ժամանակ առ ժամանակ ինքդ քեզ հարց ես տալիս, թե ում է նա ավելի շատ սիրում' քեզ, թե իրեն, ապա ինչի՞դ է պետք նման տղամարդը:

 

5. Դրամայի հերոս

Սարսափելի խանդոտ կամ հիպեր-զգայուն, նա կարող է գլխիդ հարսանիք սարքել ժամադրությունից 5 րոպե ուշանալու դեպքում: Նա լուրջ խնդիրներ ունի հումորի հետ և չափից դուրս բուռն է արձագանքում կյանքի պարզ իրավիճակներին:

 

6. Հավատարիմ ծառա
Նա խեղդում է քեզ նվերներով և հաճոյախոսություններում, բուռն խոստովանություններով և սիրո հերոսական դրսևորումներով: Բայց դա հանգեցնում է հարաբերությունների դիսբալանսի, քանի որ անհնար է չհոգնել այդ ամենից:

 

7. Չկայացած ծույլիկ

Նա նստում է տանն ու քեզ պատմում, որ կարող է նվաճել ողջ աշխարհը, եթե ցանկանա: Բայց ըստ էության նա ամեն օր նվաճում է ընդամենը մի տուփ չիփս ու գարեջուր:

 

8. Բռնակալ-զավթիչ

Նա պետք է կառավարի քեզ, իմանա քո ամեն քայլի մասին, իսկ դու իրավունք չունես որևէ բան անել առանց նրա համաձայնության: Սկզբից դա կարող է քեզ դուր գալ, բայց հետո...

 

9. Ամենագետիկ

Սկզբից քեզ դուր է գալիս նրա խելացիությունն ու ինտելեկտը, բայց հետո սիրտդ պարզապես խառնում է անսահման ձանձրույթից: Նա չափազանց ճիշտ է և կարծես դպրոցի ուսուցչուհու և հայրիկի խառնուրդ լինի:

 

10. Պճնամոլ

Հարաբերությունների սկզբին նա կասի քեզ, որ շուրջբոլորն աղբ է, և միայն դու ես ադամանդ ամբոխի մեջ, բայց հետո նա կհամեմատի քեզ ամբոխի հետ և կասի, որ միակ ադամանդն ինքն է, որ կա: