Եթե երբևէ սկսես հանդիպել ներքոնշյալ տղամարդկանցից մեկի հետ, ապա շատ զգույշ եղիր. նրա հետ հարաբերությունները քեզ երջանկություն չեն բերի: Որոշ տղամարդկանցից պետք է կիլոմետրերով հեռու մնալ:
Նա ատում է իր աշխատանքը
Աշխատանքի հանդեպ ատելությունը փչացնում է հարաբերությունները: Մի բան է ժամանակ առ ժամանակ հոգնել, մի բան է չկարողանալ աշխատել ու հաղթահարել քո առջև դրված հանձնարարությունները: Ցավոք այդ մարդը նման կերպ է վարվում նաև անձնական կյանքում: Շատ կարևոր է հաճույք ստանալ նրանից, ինչ անում ես: Եթե տղամարդը դժգոհ է իր աշխատանքից, ապա ինչու՞ չի նա դա փոխում: Ոչ ոք չի ցանկանում հանդիպել մեկի հետ, որ մշտապես ինչ-որ բանից դժգոհ է: Եթե հարաբերություններում դժվարություն ծագի, նա հավանաբար նման կերպ կվարվի:
Նա տարված է իր մորով
Նա սիրում է նրան, հաշվի է նստում նրա կարծիքի հետ, ամեն ինչում խորհրդակցում է նրա հետ և երբեք չի հանի նրան իր կյանքից: Կամ էլ հակառակը. նա ատում է նրան, անընդհատ բողոքում է նրանից և ակնկալում է, որ դու նրա հակառակ պատկերն ես: Երկու դեպքում էլ ձեր հարաբերություններում լինելու եք դուք և նրա մոր հսկայական ստվերը:
Նա հիացմունքի կարիք ունի
Նա չի բավարարվում քո գովասանքով: Նա պետք է լսի և զգա մյուսների հիացմունքը: Դրա համար նա խաղիկներ է անում սմս-ով, խնջույքներին, հերթում, ռեստորանում: Որտեղ և ինչպես ասես: Անպայման չի, որ նա քեզ դավաճանի, բայց միայն դու նրան հերիք չես անի:
Նա քեզ չի ծանոթացնում իր ընկերների հետ
Նա մշտապես խոսում ու հանդիպում է ընկերների հետ, սակայն քեզ երբեք իր հետ չի տանում: Գուցե նա քեզ չի դավաճանում, բայց մի մարդ, ով այդպես մասնատում է իր շրջապատը, լավ կողակից չի կարող լինել: Կամ նա ամաչում է քեզնից, կամ էլ նրանցից: Երկու դեպքում դա քեզ պետք չի:
Նա չի կարողանում հրաժեշտ տալ խնջույքներին
Դուք պետք է միասին երեկոն անցկացնեիք, բայց աշխատանքի վայրում ինչ-որ մեկի վերջին աշխատանքային օրն է, և դե գիտես էլի, նա անպայման պետք է ներկա գտնվի այդ խնջույքին, թե չէ նրան չեն ների: Այդպիսի երիտասարդը վախենում է ինչ-որ բան բաց թողնել. միակ բանը, ինչից նա չի վախենում հրաժարվել, քեզ հետ անցկացրած որակյալ ժամանակն է:
Նա չի հավատում, որ դու իրեն ես ընտրել
Սկզբից քեզ դուր կգա, որ սիրածդ տղան իրեն անարժան է համարում քեզ: Նա պարզապես չի կարող հավատալ, որ քո նման աղջիկն ընտրել է իր նման անհաջողակի: Արդյունքում դու ինքդ էլ սկսում ես նրան այդպես ընկալել: