Հաշվի առնելով ալերգիկ ռեակցիաների լայն տարածվածությունը՝ գիտնականները ենթադրել են, որ անվնաս մանրէների ներթափանցումը երեխաների օրգանիզմ կօգնի պաշտպանել նրանց տարատեսակ ալերգիաների առաջացումից:

Շվեդ գիտնականները հայտաբերել են, որ այն ծնողները, ովքեր ծծում են իրենց երեխաների ծծակները, պաշտպանում են իրենց երեխաներին ալերգիայից:

Հետազոտությանը մասնակցում էին 184 երեխա, որոնց բժիշկները հերևում էին ծննդյան օրից: Ծննդյան օրվանից մինչ փոքրիկների 6 ամսական դառնալը բժիշկներն իրենց մոտ գրառում էին, թե անհրաժեշտության դեպքում ինչպես են ծնողներն մաքրում ծծակները:

Ծնողների մեծ մասը լվանում էին այն հոսող ջրի տակ, որոշ մասը' եռացնում էին ծծակը, իսկ ծնողների մի փոքր մաս մաքրում էր ծծակը' այն իր բերանը դնելով:

Պարզվեց, որ այն երեխաների մոտ, ում ծնողները ծծում էին երեխայի ծծակը, մինչև 1.5 տարեկան հասակը էկզեման հանդիպում էր 3 անգամ ավելի հազվադեպ, քան մյուս երեխաների մոտ:

Ինչպես գիտենք, թուքը պարունակում է զանազան վիրուսներ և բակտերիաներ, որոնք թափանցում են երեխայի օրգանիզմ ծնողի թքի միջոցով: Համաձայն "հիգիենիկ հիփոթեզի"' ալերգիայի զարգացումը կարող է լինել մանուկ հասակում բակտերիաների անբավարար ազդեցության հետևանք: