Aroxj.am-ը գրում է.
Մասնագետները 8 տարի կերակրի աղի օգտագործման չափաբաժնի մասին քարոզարշավների արդյունքում պարզել են, որ դրա օգտագործման քանակը նվազեցնելու դեպքում կարելի է կանխել ինֆարկտը և ինսուլտը: Աշխարհի մի շարք երկրներում աղի օգտագործումը նվազել է 15% -ով`օրական 9.5-ից հասնելով 8.1 գրամի: Միաժամանակ այդ ընթացքում սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահացությունների թիվը նվազել է 40%-ով: Գիտնականները նշել են, որ դա փայլուն քաղաքականություն է, որովհետև մարդիկ սկսել են մտահոգվել իրենց առողջությամբ: Նրանք հատկապես կարևորում են այն, որ մարդիկ նախընտրում են բուժմանը ապավինելու փոխարեն սկսել են հետևել առողջությանև գնալ կանխարգելման ճանապարհով: Ըստ մասնագետների, սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառը սննդակարգում օգտագործվող աղն է, որը բարձրացնում է նաև արյան ճնշումը: