Խեցգետին
Խեցգետին կինը երբեք չի վախենում իր զգացմունքներից և չի վախենում դրանք ցուցադրելուց։ Նա շատ էքսպրեսիվ է, բայց քեզ չի ստիպի դատարկ տեղը ժամանակ ծախսել՝ փորձելով կռահել, թե ինչ կա իր մտքին։ Նա իրեն այնպես կպահի, ասես դու պետք է կարողանաս կարդալ նրա մտքերը։ Եվ նա միշտ ազնիվ կլինի քեզ հետ։
Բնավորության ևս մեկ գիծ, որը նրան իր ամուսնու համար լավ կին է դարձնում, նրա՝ իր մտերիմների երջանկությունն ամենից բարձր դասելու կարողությունն է։ Նրա համար դժվարություն չի լինի իր շահերը բոլորի շահերին ստորադասելը։
Նա միշտ հոգ է տանում հարաբերություններում հավասարակշռությունը պահպանելու մասին ու ձգտում է դրանք լցնել հնարավոր վառ գույներով ու այլ հաճելի մանրուքներով։ Եվ նա երբեք չի ծուլանում մի փոքր շատ ջանքեր գործադրել, քան նախկինում, եթե ուզում է իրենց հարաբերություններն ավելի երջանիկ դարձնել։
Չնայած երբեմն էմոցիաներին չափից շատ տրվելու իր տենդենցին, շատ հաճախ դա միայն օգուտ է բերում հարաբերություններին։ Նա միշտ աշխատում է էմոցիաներն ուղղել դեպի անհրաժեշտ հուն, որ նրանք չվնասեն ձեր կապին, այլ միայն ամրապնդեն այն։
Խոյ
Այս նշանի տակ ծնված հարսնացուից կարելի է պատասխանատու մոտեցում սպասել ամեն ինչի նկատմամբ, և ամուսնությունը բացառություն է։ Նա նվիրված կին կլինի ու միշտ շատ ներդրումներ կանի հարաբերությունների մեջ։ Իր բնույթով նա երբեք չի հանձնվում ու հասնում է իր առջև դրված նպատակներին, ապրում է այնպես, ինչպես երազել է։ Եվ նույն այդ ռազմավարությունը նա կիրառում է նաև հարաբերություններում։ Եթե նա քո կինը լինի, հանգիստ եղիր. Նա ամեն ինչ կանի, ինչ իր ուժերի մեջ է, որ դուք երջանիկ միություն ունենաք։ Եվ նա այդ գործում հաստատ չի ծուլանա։
Թեպետև այնքան էլ հեշտ չէ նրա ուշադրությունը գրավելը, արժե, որ դուք ջանքեր գործադրեք։ Բայց չարժե այդքան շուտ ուրախանալ։ Ամուսնանալով մի կնոջ հետ, ով սիրում է ջանասիրաբար աշխատել, պետք է իմանալ, որ նա ցանկանում է իր կողքին տեսնել նույնքան աշխատասեր տղամարդու և նույնպիսի պատասխանատու անձնավորության՝ ինչպես աշխատանքի հարցում, այնպես էլ՝ հարաբերությունների մեջ։
Առյուծ
Առյուծ կինը միշտ ստանում է իր ուզածը։ Վաղ թե ուշ, հեշտությամբ թե մեծ դժվարությամբ, բայց նա միշտ հասնում է իր ուզածին։ Երբեմն նա կարող է հանդուգն թվալ, բայց նա պարզապես շատ ուղղամիտ է։ Նրա ազնվության մեջ կասկածելու առիթ երբեք չի լինում։ Բացի դրանից, նրա հմայքն ու շարմը նրան պարզապես ոչ միայն անդիմադրելի են դարձնում, այլև շլացուցիչ։ Նրան տղամարդ պետք է բոլորովին էլ ոչ իր գոյությունը պահպանելու համար։ Դրա համար էլ, եթե նա անկեղծացել է քեզ հետ, ռիսկի մի դիմիր դա ընդունել՝ որպես ինքնին տեղի ունեցող մի սովորական բան։
Իհարկե, երբեմն նրա հետ շատ դժվար է լինում իր համառության և հպարտության պատճառով, բայց միշտ հիշիր, որ այդ արտաքինի տակ թաքնվում է քեզ բուռն ու կրքոտ կերպով սիրող մի սիրտ։ Կարող ես հույս դնել նրա հավատարմության վրա, բայց չմոռանաս նույն կերպ նրան պատասխանել։