«Արմենիա» հեռուստատեսության էկրանից մեզ իր գեղեցկությամբ շլացնում է հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը: ArmStar.am-ը ևս անտարբեր չմնաց սևահեր գեղեցկուհու նկատմամբ և իրեն չզրկեց հաղորդավարուհու հետ զրուցելու հաճույքից: Նարինեն էկրանից այն կողմ կշռադատված, հավասարակշռված, իր անսելիքն ու անելիքն իմացող կնոջ տպավորություն է թողնում: ArmStar.am-ը փորձեց հաղորդավարուհուց պարզել, թե արդյոք այդ կարծիքը համապատասխանում է իրականությանը. «Այնպիսին, ինչպիսին երևում եմ էկրանից, իրական կյանքում այդ հատկանիշներից շատերը համընկնում են: Իրականում ես հավասարակշռված եմ: Իհարկե ինձ բնութագրել չեմ սիրում, թողնում եմ, որ մտերիմներս բնութագրեն, բայց պետք է նշեմ, որ հանգիստ եմ, հավասարակշռված ու ադեկվատ, ես միանգամից չեմ բռնկվում»:
Շարունակությունը` այստեղ: