Բրազիլիայում ծայր առած զանգվածային ցույցերի պատճառով դերասան Բրեդ Փիթը հրաժարվել է մեկնել Ռիո դե Ժանեյրո' մասնակցելու իր նոր ֆիլմի'«Աշխարհների պատերազմ Z»-ի ցուցադրությանը: Paramount ընկերության կողմից տարածած հայտարարության մեջ ասված է, որ նրա հրաժարականի պատճառը խոր ճգնաժամ ապրող Բրազիլիայում տեղի ունեցող իրադարձություններն են:
Միաժամանակ Բրազիլիայի փողոցներում գրեթե մեկ միլիոն մարդ է դուրս եկել ցույցի' իր բողոքն արտահայտելով երկրում կաշառակերության, պետական հաստատություների վատ աշխատանքի և տրանսպորտի գների թանկացման դեմ:
Ցույցերը սկսվել էին անցյալ շաբաթ' Սան Պաուլո և Ռիո դե Ժանեյրո քաղաքներում: Բրազիլացիները իրենց դժգոհությունն են հայնում նաև այն կապակցությամբ, որ երկրում գերցածր կենսամակարդակի պարագայում կառավարությունը շուրջ 15 մրդ դոլար է հատկացրել 2014թ. ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության և Կոնֆեդերացիայի գավաթի կազմակերպման համար: