Հայտնի դերասան Բրեդ Փիթը չի ցանկանում նեղացնել կնոջը՝ Անջելինա Ջոլիին:
Այս աստղային զույգը կրկին ուշադրության կենտրոնում է: Վերջերս Ջոլին ցնցեց աշխարհն այն նորությամբ, որ հեռացրել է իր կուրծքը: Իսկ հիմա պարզվել է, որ Փիթը հրաժարվել է էրոտիկ բնույթի նկարահանումներից, որպեսզի կնոջը խանդելու առիթ չտա: Այս մասին գրում է eg.ru-ն:
«Այն պահից, երբ Բրեդը հանդիպեց Անջելինային, նա փորձում է խուսափել ֆիլմերում էրոտիկ դրվագներում նկարահանվելուց: Նա խելագարվում է Անջելինայի համար, իսկ Ջոլին՝ նրա»,- ասել են դերասանի ընկերները: