Անցիր այս թեստը և պարզիր պատասխանը:
1. Կյանքումդ արդեն պատահե՞լ է սիրահարվել առաջին հայացքից
ա. Հրաշալի զգացմունք է. ես դա զգացել եմ մի քանի անգամ
բ. Ոչ, կարծում եմ' իրական սերը պետք է ծնվի և զարգանա ժամանակի ընթացքում
գ.Ես հավատում եմ առաջին հայացքից սիրուն, բայց կարծում եմ' այն շատ հազվադեպ է պատահում
2. Դպրոցի ամենահմայիչ տղան սկսում է սիրահետել քեզ: Դու…
ա. Ոչ մի ուշադրություն չեմ դարձնում նրա խաղերին. դրանք նա ամեն երկրորդի հետ անում է
բ. Զգացված եմ նրա վերաբերմունքից, բայց դրանք լուրջ չեմ ընդունում
գ. Մինչև ականջներս խրված եմ նրա հաճոյախոսությունների մեջ ու սավառնում եմ յոթերորդ երկնքում
3. Ինչպե՞ս ես պատկերացնում համատեղ ողջ կյանքդ մեկի հետ
ա. Միանգամայն հրաշալի. միայն այդ մտքից ռոմանտիկ տրամդրություն է առաջանում
բ. Եթե գտնեմ երկրորդ կեսիս, ինչո՞ւ ոչ
գ. Ոչ, կարծում եմ' հիմարություն է. առջևում այնքան արկածներ կան
4. Որքա՞ն հաճախ ես ինքնակամ, առանց կողքից հուշելու, հասկանում, որ կրկին սիրահարվել ես
ա. Անկեղծ ասած, ինձ հետ այդպիսի բան դեռ չի պատահել
բ. Ինձ հետ դա հաճախ է պատահում. երբ հմայիչ երիտասարդի եմ հանդիպում, սիրտս արագ բաբախում է
գ.Ընդամենը մեկ կամ, ամենաշատը, երկու անգամ է պատահել
5. Ո՞ւմ երբեք չես կարող սիրահարվել.
ա. Լավագույն ընկերուհուս ընկերոջը, եթե անգամ նա շատ լավն է
բ. Իրականում սիրո մեջ կանոններ չկան. ամեն ինչ թույլատրելի է
գ. Տղաների, որոնք անկեղծ մտադրություն չունեն իմ հանդեպ
6. Վեճից հետո շո՞ւտ ես ներում, թե՞ շարունակում ես քեն պահել.
ա. Շուտ եմ ներում. կյանքը շատ կարճ է անօգուտ տարաձայնությունների վրա վատնելու համար
բ. Որքան էլ ջանամ, չեմ կարողանում հեշտ մոռանալ վիրավորանքը
գ. Ինձ որոշ ժամանակ է անհրաժեշտ կրքերը հանգստացնելու, միայն թե միշտ ձգտում եմ ներդաշնակության և փոխըմբռնման:
7. Ինչպե՞ս ես հասկանում, որ սիրահարվել ես
ա.Սաստիկ կարոտում եմ, երբ նա ինձ հետ չէ
բ. Ուժեղ սրտխփոց, կմկմոց, մշտական ժպիտ…
գ. Բոլոր մտքերս միայն նրա մասին են:
Հաշվիր միավորներդ
1 2 3 4 5 6 7
Ա 5 0 0 0 0 5 0
Բ 0 3 3 5 5 0 5
Գ 3 5 5 3 3 3 3
0-14 միավոր
Կրիայի քայլերով
Չես հավատում առաջին հայացքից սիրուն և քեզ հետ երբեք չի պատահել: Դու դանդաղ ես սիրահարվում, քանի որ քո զգացմունքներին երկար մարզումներ են հարկավոր, մինչև կհասկանաս' ինչ է կատարվում: Եթե անգամ ինչ-որ մեկը հստակ հետաքրքրություն է ցուցաբերում քո հանդեպ, քեզ ժամանակ է պետք նրան վստահելու համար: Սարսափելի վախենում ես սիրտդ բացել, դրա արդյունքում' նաև այրվել: Գուցե արժե ավելի շա՞տ վստահել մարդկանց և չվախենալ սեփական զգացմունքներից:
15-24
Կայծակնային արագությամբ
Ոտքդ գազին չես դնում, բայց և չես էլ լողում խխունջի տեմպով: Եթե հանդիպես լավ տղայի, կարող ես և սիրահարվել մինչև ականջներիդ ծայրը: Սակայն անմեղ սիրախաղն ու դատարկ խոսակցությունները հազիվ թե կարողանան սրտումդ կրակ վառել: Ավելի լավ է սպասողական դիրքում լինես: Բայց եթե իսկապես սիրահարվես, մի կողմ կշպրտես բոլոր տեսակի կանոններն ու կվայելես պահը: Դա պարզապես հիանալի է:
25-35
Բոլոր ժամանակների համար
Դու սիրահարվում ես ավելի հաճախ, քան դա պահանջում է առողջ բանականությունը: Եթե համակրելի մի տղա քո կողմը նայի, հասնում ես յոթերորդ երկինք: Շատ թեթևամտորեն ես վերաբերում սիրուն, և եթե որևէ տղայի հետ հարաբերություններդ չեն ստացվում, արագ անցնում ես մեկ ուրիշին: Գուցե արժե՞ նվազեցնել արագությունը, որ հասցնես նաև հաճելի հույզեր ստանալ այդ հարաբերություններից: Հաճախակի սեթևեթելով' կարող ես բաց թողնել իսկական սերը: