Երջանիկ ընտանեկան կյանք է սպասվում այն զույգերին, որոնք սեքսով են զբաղվում շաբաթը մեկ անգամ: Այս մասին հայտնում են Սեռական կրթության շվեդական ասոցիացիայի մասնագետները, ովքեր համապատասխան հետազոտություն են անցկացրել: Այս մասին հայտնում է շվեդական Аftonbladet պարբերականը:

Սակայն, ոչ բոլոր շվեդները կարող են հպարտանալ սեռական կյանքում իրենց հաջողություններով:

Համաձայն հարցումների' երկրի բնակիչների 25%-ը սեքսով է զբաղվում երկու ամիսը մեկ անգամ, երբեմն էլ ավելի հազվադեպ:

Նշվու է, որ Ռուսաստանում նույնպես կարծում են, որ այս պարբերականությունն օպտիմալ է: Սեքսոլոգ Տանյա Սուխինան նշում է, որ կարևոր է ոչ միայն սեռական հարաբերությունների քանակը, այլ նաև մոտիվացիան: Այսինքն, կարևոր է, որ զուգընկերը չանի դա հարաբերությունները պահպանելու կամ երկրորդ կեսի ցանկությամբ, այլ իրոք հաճույք ստանալու համար: Բացի դա, հազվադեպ սեքսը կարող է նշանակել, որ զույգի զգացմունքները մեկը մյուսի նկատմամբ սառել են: