Operativ.am-ի բլից հարցերին պատասխանում է սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն:

-Մանկական կատակ՝ ոչ մանկական հետևանքներով:

-Միայն մեկն է տպավորվել. փչացրեցի վերելակը, և պապիկս, ով այդ պահին տուն էր բարձրանում, մի քանի ժամ մնաց վերելակում, որից հետո, երբ դուրս եկավ, այնպես բարձրացավ, որ մինչև հիմա հիշում եմ:

-Մանկության նվիրական երազանք, որն արդեն իրականություն է դարձել:

-Մանուկ հասակում երաժիշտ դառնալուց բացի երազում էի սպորտսմեն դառնալ. շատ էի սիրում կարատե և կուն-ֆու մարզաձևերը: Հետո իհարկե լրջորեն զբաղվում էի սպորտով և երաժշտությամբ, սակայն շարունակեցի իմ երազած երաժշտական գործը:

-Հերոսի կերպար ունեցե՞լ եք, եթե այո՝ ո՞վ է եղել:

-Մանկության տարիներին իմ հերոսը Բրյուս Լին է եղել. ավելի հասուն տարիքում արդեն Գարեգին Նժդեհը և Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Վազգեն Սարգսյանի հետ նաև պատիվ եմ ունեցել շփվելու:

-Կա՞ որևէ թևավոր խոսք, որով առաջնորդվում եք:

-Իմ սիրած խոսքերից մեկը՝ ամեն ինչ լավ կլինի:

-Ձեր խառնվածքի ամենավատ հատկանիշը:

-Իմ ամենավատ հատկանիշն այն է, որ ես շատ զգայուն եմ. կարող եմ շատ աննշան բաներից և՛ ուրախանալ, և՛ տխրել. չնայած աշխատում եմ դա ցույց չտալ:

-Ինչպե՞ս կվարվեք, երբ Ձեր աչքերի մեջ նայելով փորձեն ստել:

- Քանի որ երկար ու բարդ ճանապարհ եմ անցել, երևի թե ամեն ինչ տեսնում ու զգում եմ, այնպես որ ստին նայում եմ ժպիտով :)

-Ձեր սիրելիին արված ամենամեծ անակնկալը և իր անակնկալը՝ Ձեզ:

-Ինձ մոտ անակնկալ անելն այնքան էլ լավ չի ստացվում. կարող եմ հիշել միայն այն, որ Անահիտի ծննդյան օրը որոշել էինք չնշել, բայց ես հրավիրել էի իր բոլոր ընկերուհիներին, և միասին մտանք Երևանի ակումբներից մեկը, որտեղ արդեն բոլորը սպասում էին. շատ լավ օր ստացվեց:

Անահիտը անակնկալներ շատ է արել, երևի հիշեմ միայն մեկը՝ ասեց, որ տղա ենք ունենալու:

-Հայկոն կնոջ համար ուտեսներ պատրաստու՞մ է:

-Ոչ, ես խոհանոցից շատ հեռու եմ, միայն ձվածեղ կարող եմ պատրաստել:

-Ի՞նչ հեքիաթներ են պատմում փոքրիկ Արմանին Հայկոն և Անահիտը:

-Դեռ հեքիաթներ չենք պատմում. մուլտֆիլմեր ենք նայում և կրկնում ենք ինչ-որ խոսքեր:

-Ի՞նչն է ավելի դժվար ասել՝ սիրում եմ, ներիր, հաջողություն:

-Հաջողությունը:

-Ձեր կյանքի ամենամեծ խենթությունը:

-Խենթություն չեմ արել::))))

-Ձեր կյանքի ամենադաժան կատակը:

-........

-Հայկոն երջանիկ է, երբ…

-Բոլորը երջանիկ են:

-Անմարդաբնակ կղզում հայտնվելուց առաջ երեք իր տանելու հնարավորություն ունեք. որո՞նք կլինեն դրանք:

-Ինչ-որ երաժշտական գործիք, համակարգիչս և ipat-ս:

-Ե՞րբ Հայկոյի հոգու մեջ խոսքեր չեն լինում:

-Ես լռել շատ սիրում եմ:

-Դուք՝ քսան տարի անց:

-Միայն կոմպոզիտոր, լավ երևանցի:

Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան