Անահիտ Կիրակոսյանն այսօր` ապրիլի 28-ին, դարձել է 24 տարեկան: BRAVO.am-ը շնորհավորել է Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհուն և հետաքրքրվել` ինչպես է անցկացնում իր համար տոնական օրը:):
Քանի որ երկուշաբթին աշխատանային օր է, հոբելյարը կիրակի երեկոյան է նշել տարեդարձը` մտերիմներին հրավիրելով Աբովյանում գտնվող ամառանոց.«Ներկա էին իմ և ամուսնուս հարազատներն ու ընկերները, որպես տանտիկին սեղան եմ գցել, խաշլամա ենք պատրաստել, շատ հայկական ծնունդ ենք արել: Երեկվանից այնքան լավ տրամադրություն ունեմ, որ դժվար է նկարագրել: Շատ հաճելի է, որ նամակներ ու զանգեր եմ ստանում անծանոթ մարդկանցից, նշանակում է` սիրում ու գնահատում են»: