Պարզվում է՝ սեքսուալ էներգիան մարզելու կարիք կա մշտապես: Սրանում վստահ է սեքսի հոգեբանության մասին բազմաթիվ գրքերի հեղինակ Թրեյսի Կոկսը: Ավստրալացի այս սեքսոլոգը համարվում է լավագույն մասնագետներից կին-տղամարդ փոխհարաբերություններում:

Նրա հիմնական տեսակետն այն է, որ անհրաժեշտ է որոշակի վարժություններով անընդհատ մարզել լիբիդոն: Դա կբերի նրան, որ զույգի սեքսուալ հարաբերություններն ակտիվ փուլում ավելի երկար կմանան: Նման վարժություններից մեկը, ըստ Կոկսի, էրոտիկ բովանդակության ֆիլմերի 20 րոպե տևողությամբ դիտումն է ամեն օր: Ընդ որում՝ տղամարկանց մասնագետը խորհուրդ է տալիս դիտել հենց վիդեոհոլովակներ, իսկ կանանց դեպքում բավարար է համարում «մեծերի համար» ամսագրեր ուսումնասիրելը, քանի որ կանայք ավելի զգացմունքային ու ընկալունակ են:

Այլ կերպ ասած' կանայք ոչ միայն պետք է չխանգարեն իրենց սիրելիներին նայել պոռնոֆիլմեր, այլև նպաստեն դրան: