90-ականների սեքս սիմվոլ համարվող երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր նշում է իր ծննդյան 38 ամյակը: ArmStar.am-ը զրուցեց երգչուհու հետ' հղելով իր շնորհավորանքները: «Երեկ երգում էի Հաղթանակ զբոսայգում, որտեղ ես նաև աշխատում եմ, իսկ ովքեր սխալմամբ գիտեին, որ երեկ է իմ ծննդյան օրը, նվերներով էին եկել»,-պատմում է երգչուհին: Իսկ երեկոյան, երբ վերադարձել է տուն, որդու և մայրիկի հետ փչել են տորթի մոմերը: Այս օրն անցկացնելու է իր աշխատանքային ընկերների հետ, որտեղ էլ ներկա կլինի նաև Լիլիթի որդին:

Շարունակությունը՝ այստեղ: