Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում նախօրեին կայացել է Glamour Women of the Year մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել ամենանորաձև աստղերն ու հայտնի դեմքերը։
Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին, բոլոր անվանակարգերի հաղթողներին ընտրել են ամենաօբյեկտիվ ու խիստ դատավորները՝ ամսագրի ընթերցողները։ Այսպիսով՝ տասնամյակի կին է ճանաչվել Վիկտորյա Բեքհեմը, ով մրցանակը ստանալու ժամանակ նշել է թե՛ նորաձևության աշխարհում, թե՛ ընտանեկան հարցերում ունեցած նվաճումները։
Մրցանակաբաշխությանը 39-ամյա Վիկտորյային ուղեկցել է նրա ավագ որդին՝ Բրուքլինը, քանի որ ամուսինը՝ Դևիդ Բեքհեմը, գործերով մեկնել է Մայամի։
Դիզայները նշել է, որ անցած 10 տարիներն ուղղակի ֆանտաստիկ են եղել իր համար, քանի որ ամուսնու, երեխաների, ծնողների ու ընկերների աջակցության շնորհիվ նա կարողացել է ի կատար ածել իր երազանքները։
1.Նաոմի Քեմփբել
2.Ռիտա Օռա
3.Քայլի Մինոուգ
4.Ջոան Քոլինս և Կառա Դելևին