Ստաս Միխայլովը, ով վերջերս հաճույք է ստանում դատական քաշքշուքներից (հավանաբար քանի որ շահում է), այս անգամ այն տանուլ է տվել:
Մոսկվայի Օստանկինսկի դատարանը չի բավարարել երգչի բողոքը, որը նա ներկայացրել էր «Дублер» ֆիլմում անօրինաբար իր կերպարը նմանակելու և կրկնօրինակելու համար: Երգիչը, որպես փոխհատուցում պահանջում էր 10 միլիոն ռուբլի:
Միխայլովի փաստաբանը նշել էր, որ իրենց նպատակը ոչ թե գումար կորզելն էր, այլ նման անօրինականություն ապագայում թույլ չտալը:
Հիշեցնենք, որ Եվգենի Աբիզովի «Дублер» կատակերգությունը հեգնական կերպով է ներկայացնում շոու բիզնեսի աշխարհը, սակայն էստրադայի ոչ բոլոր ներկայացուցիչներին է դա դուր եկել: