H&M հագուստի շվեդական արտադրողը գերմանական Adidas ընկերությունից դատական կարգով վերցրել է լոգոտիպը՝ երկու գծերի պատկերով: Այս մասին հաղորդում է նիդեռլանդական Business Insider պարբերականը:
Լսումները տեղի են ունեցել հունվարի 28-ին Հաագայում: Դատարանը վճռել է, որ H&M-ին թույլ կտրվի վաճառել հագուստ երկու գծերով, քանի որ դրանց համամասնությունը տարբերվում է Adidas-ի իրերի երեք ֆիրմային գծերից:
Նշվում է, որ իրավաբանական պարզաբանումը երկու ընկերությունների միջև տևել է 23 տարի: Adidas-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ֆիթնեսի համար H&M-ի հագուստների վրա ուղղահայաց գծերի դիզայնը հիշեցնում է «երեքգծանի» տարբերակիչ նշանը, որը պատմականորեն ասոցացվում է գերմանական սպորտային բրենդի հետ: Ընկերությունը համարում է, որ այդ նմանությունը կարող է շփոթ առաջացնել գնորդների շրջանում: Adidas-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ սպառողների 24 տոկոսը իսկապես շփոթում է երկու արտադրողների հագուստները: