Նախքան Ձեր տարբերակն ընտրելը զգուշացնենք, որ երանգների վրա ուշադրություն մի դարձրեք: Կարևորն այն շեշտերն են, որոնք անում եք Ձեր դեմքին:

Տարբերակ 1 (Բնական)

Եթե դիմահարդարվելիս դուք սահմանափակվում եք միայն թարթչաներկով և շուրթերի համար նախատեսված անգույն փայլով, ապա Դուք՝
Ինքնավստահ եք:
Կարծում եք, որ տղամարդը պետք է ուշադրություն դարձնի Ձեր ներքին հատկանիշների, այլ ոչ թե արտաքինի վրա:
Փոխզիջման հակում ունեք:
Վստահ եք սեփական ուժերին:
Կարողանում եք վերլուծել և գտնել ‹‹արմատները››

Տարբերակ 2 (Ընդգծված աչքեր)

Եթե դիմահարդարվելիս Դուք շեշտում եք աչքերը, ապա՝
Սիրում եք մանրակրկիտ ուսումնասիրություններ անել:
Նախընտրում եք լռությամբ տանել վայրէջքներն ու վերելքները:
Ինքնամփոփ եք:
Նախըտրում եք ավելի շատ լսել,քան խոսել:
Երբեմն պատրաստ եք աշխարհի բոլոր գանձերը զոհել հանուն միայնակ հաղթանակի:


Տարբերակ 3 (Ընդգծված շուրթեր)

Եթե դիմահարդարվելիս շեշտը դնում եք շուրթերին, ապա Դուք՝
Բոլոր նորություններից տեղյակ եք:
Հաճախ սենտիմենտալ եք:
Միշտ պատրաստ եք սիրախաղ սկսել հմայիչ տղամարդու հետ:
Միայնությունը ծանր եք տանում:
Սիրում եք ուշադրության կենտրոնում լինել և միշտ շրջապատված եք երկրպագուներով:

Տարբերակ 4 (Վառ, արտահայտիչ դիմագծեր)

Եթե դիմահարդարվելիս Դուք ընդգծում եք և՛, աչքերը, և՛ շուրթերը, և՛ այտոսկրերը ապա Դուք՝
Անիմաստ բաների պատճառով հաճախ եք անհանգստանում:
Այնքան էլ ինքնավստահ չեք:
Թաքցնում եք Ձեր կոտրված հոգին գույների ներսում:
Երբեմն կարծում եք, որ Ձեզ ոչ ոք չի սիրում և չի էլ սիրի:
Տղամարդկանցից հիասթափված եք: