Աշխարհում վտանգը սպառնում է միայն նրանց, ովքեր վախենում են դրանից:
Ես միայն ուզում եմ, որ ամեն բան ըստ իմ պատկերացրածի լինի:
Տղամարդու համար հավատարմությունն այն է, ինչ վանդակը վագրի համար. այն տհաճ է տղամարդու էությանը:
Մշտական արձակուրդը դժոխքի լավագույն բնորոշումն է:
Բեռնարդ Շոու
Հանճարեղ է այն արտիստը, ով հանդիսատեսին ստիպում է մոռանալ մանրուքների մասին:
Եթե որևէ մեկի համար սահմանված է կարևոր անձ լինել, ուրեմն նրա մասին պետք է դատել միայն իր մահից հետո:
Շարժումը պետք է արտացոլի միտքը, որը ներդաշնակ կլինի, թե անհեթեթ, կախված է նրանից' խելացի՞ է դերասանը, թե՞ ոչ:
Սիրում եմ խորհուրդներ տալ, բայց չեմ սիրում, երբ ինձ են տալիս:
Սարա Բերիմոր
Ես հավատում եմ, որ ծիծաղի և արցունքի զորությունը կարող է թուլացնել ատելությունն ու վախը:
Կյանքը ողբերգություն է, երբ այն խոշոր պլանով ես նայում և կոմեդիա' երբ հեռվից ես նայում:
Կյանքում ամենացավալին շքեղության նկատմամբ ունեցած սովորությունն է:
Սպանելով մեկ անգամ' մարդը սրիկա է դառնում, հազար անգամ' հերոս:
Կյանքն առանց վեճերի ձանձրալի կլիներ: Այն, ինչ ապրում է, գոյություն ունի, ենթակա է քննարկման:
Չարլի Չապլին
Կանայք չեն սիրում սպասել. հիշեք այդ մասին:
Կանայք հազվադեպ են սխալվում միմյանց մասին դատողություններում:
Ճշմարտությունը բացահայտելու համար երբեք ուշ չէ:
Ինձ համար միշտ անհասկանալի է' ինչպե՞ս է, որ վատ տղամարդիկ միշտ հետաքրքրում են լավ կանանց:
Ագաթա Քրիստի