Սերը դա մի դժոխային երաժշտություն է, որի տակ պարում են անգամ զառամյալները:

Սերը պատմություն է կնոջ կյանքում և դրվագ տղամարդու կյանքում:

Սերը պետք է լինի ոչ թե վատ սովորույթ, այլ թարմ նորություն:

Սրտի հանգստության համար լավագույն միջոցը մտքի աշխատանքն է։

Նրանք, ովքեր սիրում են' կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։

Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից, ով ունի, և տալիս է նրան, ով չունի։

Եվ սիրո մեջ, և ընկերությունում վաղ թե ուշ գալիս է հաշիվները մաքրելու ժամանակը:

Ավազակները պահանջում են կամ կյանքը, կամ դրամապանակը, իսկ կանայք՝ և մեկը, և մյուսը:

Սիրող մարդու համար ամբողջ տիեզերքը ներառված է սիրած էակի մեջ:

Սեր խոստովանելիս աֆորիզմներ մի′ հնարիր:

Սիրել նշանակում է տալ և ոչ թե վերցնել: