Այնտեղ, որտեղ կա սեր` կա նաև կյանք:

Մահաթմա Գանդի

Պարիր այնպես, կարծես ոչ ոք չի նայում, սիրիր այնպես, կարծես ոչ ոք քեզ ցավ չի պատճառի, երգիր այնպես, կարծես ոչ ոք չի լսում և ապրիր այնպես, կարծես դրախտը երկրի վրա է:

Վիլլիամ Պիրք

Երբ սիրահարված ես, չես կարողանում քնել, քանի որ վերջապես իրականությունն ավելի լավն է, քան քո երազները:

Սյուիս

Ոչ թե սիրո, այլ ընկերության պակասն է հանգեցնում դժբախտ ամուսնությունների:

Նիցշե

Ես քեզ սիրում եմ` առանց իմանալու ինչպես և երբ: Ես քեզ պարզապես սիրում եմ` առանց խնդիրների կամ հպարտության: Ես քեզ սիրում եմ հենց այսպես, քանի որ այլ ձև չգիտեմ սիրելու:

Պաբլո Ներուդա

Երբ սիրված ես, դա քեզ ուժ է տալիս, իսկ երբ սիրահարված ես ինքդ` դա քեզ քաջ է դարձնում:

Լաո Ցզի

Սերը դա մի կարգավիճակն է, երբ մեկ այլ մարդու երջանկությունը չափազանց կարևոր է քեզ համար:

Ռոբերտ Հեյնլեյն

Սերը նման է քամու, դու չես կարող տեսնել այն, բայց կարող ես զգալ:

Նիկոլաս Սպարկ

Երբ ինչ-որ մեկը սիրում է քեզ, նա այլ կերպ է արտասանում քո անունը: Դու գիտես, որ քո անունն ապահով է նրա բերանում:

Ջեսիքա Սքոթ


Շարունակությունը՝ այստեղ: