HayNews.am. Կաթնագեղձի արմատական հեռացման վիրահատությունից հետո արված դերասանուհի Անջելինա Ջոլիի դիմանկարը համացանցային աճուրդի կհանվի։
Նկարիչը երիտասարդ շվեդ նկարիչ Յոհան Անդերսոնն է. հաղորդում է lifenews.ru-ը։
Դերասանուհու դիմանկարը ցուցադրվում է Լոնդոնի պատկերասրահներից մեկում։ Ըստ մասնագետների կանխատեսումների՝ Ջոլիի դիմանկարը կարող է վաճառվել 22 հազար դոլարով։ Վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Կոնգոյում խաղաղության համար պայքարող բարեգործական կազմակերպությանը։
Նշենք, որ Յոհան Անդերսոնը հայտնի է իր՝ Մուհամար Կադաֆիի և Էմմի Ուայնհաուսի դիմանկարներով։