Ամերիկյան OnlyFans-ի աստղ եւ Քիմ Քարդաշյանի նմանակը մահացել է պլաստիկ վիրահատությունից հետո՝ սրտի կաթվածից։

34-ամյա Քրիստինա Էշթեն Գուրկանին, ով համացանցում հայտնի է Էշթեն անունով, վիրահատությունից մի քանի ժամ անց մահացել է։ Նրա ընտանիքը համացանցում տարածել է գույժը եւ ստեղծել GoFundMe էջ, որը կօգնի վճարել նրա հուղարկավորության ծախսերը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

 «Խոր վշտով եւ անչափ ծանր սրտի կսկիծով ապրում ենք մեր գեղեցկուհի, սիրելի դստեր եւ քրոջ՝ Քրիստինա Էշթեն Գուրկանիի ջախջախիչ, տխուր եւ անսպասելի մահը»,- նշվում է հայտարարության մեջ։

Գուրկանին իր կարճ կյանքի ընթացքում բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել, որոնք բոլորն էլ վտանգներ են պարունակում, որոնց մասին նա քաջատեղյակ էր, սակայն նրա ընտանիքը պատասխաններ է ուզում, թե ինչու այս վիրահատությունն ավարտվեց ողբերգությամբ։

 «Նրա անսպասելի եւ ողբերգական մահը ներկայումս հետաքննվում է... կապված բժշկական միջամտության հետ, որը վատ ավարտ ունեցավ», - ասվում է հայտարարության մեջ: