Slaq.am-ը շարունակում է բլից հարցազրույցներ անցկացնել հանրահայտ դեմքերի հետ: Այս անգամ մեր զրուցակիցն է սիրված դերասանուհի Արմինե Պողոսյանը:
-Երկու բառով բնութագրեք Ձեզ:
Ես շատ լավատես և համբերատար մարդ եմ, նվիրված իմ մտերիմներին:
-Եթե ոչ դերասանուհի ապա ի՞նչ:
Դերասանուհու մասնագիտությունից այն կողմ չգիտեմ ինչ մասնագիտություն կարող էի ընտրել, որովհետև դա իմ երազած մասնագիտությունն է, չգիտեմ կարող էի ուրիշ մասնագիտությամբ զբաղվել:
-Ու՞մ հետ եք խոսում Ձեր պրոբլեմների մասին:
Իմ խնդիրների մասին կիսվում եմ ընտանիքիս հետ ու եթե կարողանում են' օգնում են, եթե ոչ' ինքս եմ լուծում:
-Խենթություններ կանե՞ք: (եթե այո ապա ում համար կամ ինչի):
Խենթություն կանեմ իմ սիրած մարդկանց համար, և հետո մարդ մի քիչ էլ խենթ պիտի լինի, խենթանա, դա էլ լիցքաթափվելու լավ միջոց է:
-30 տարի անց, ինչպիսին եք լինելու: Ձեր պատկերացումները:
Կյանքն այնքան անհասկանալի է, չեմ կարող ասել 30 տարի հետո ինչպիսին կլինեմ:
- Մենակ մնում ե՞ք դուք Ձեր հետ:
Այո, մնում եմ ինքս ինձ հետ, մտածում եմ իմ ապագա անելիքների մասին:
-Անպատասխան հարցեր ունե՞ք: Ում են ուղղված:
Դեռ չունեմ, միգուցե հետո ունենամ, չգիտեմ:
-Ինչի՞ համար կզղջայիք:
Ժամանակը ճիշտ չօգտագործելու համար:
-Ինչի՞ եք ընդունակ զայրացած ժամանակ:
Երևի միայն բղավել:
-Այն մարդը ումից վախենում և ամաչում եք:
Չեմ վախենում և ամաչում: Ես սիրում և հարգում եմ մարդկանց, մտերիմներին:
-Եթե ունենայիք հնարավորություն:
Եթե հնարավորություն ունենայի, ապա կօգնեի հիվանդ, անապահով ընտանիքներին, երեխաներին:
-Եթե նորից ծնվեիք ինչպե՞ս կապրեիք:
Երևի նույն կերպ, ինչպես, որ հիմա ապրում եմ:
- Ամա՞ռ, թե՞ ձմեռ:
Ամառ:
- Ֆիլմերի ո՞ր ժանրն եք նախընտրում:
Բոլոր ժանրերը նախընտրում եմ, սիրում եմ նայել, բացի սարսափ ֆիլմերից:
- Սիրելի ուտեստը...
Բոլորն էլ սիրում եմ, բայց ավելի շատ' պասուց տոլմա:
-Վաղը աշխարհի վերջն է, ի՞նչ կանեք:
Աշխարհը մի օր ստեղծվել է, մի օր էլ կվերանա, ոչինչ չենք կարող անել: