Դերասանուհի Արմինե Պողոսյանն այսօր նշում է 45-ամյակը: ESem.am-ը շնորհավորել է Համազգային թատրոնի դերասանուհուն և հետաքրքրվել, թե ինչպես է անցնում տոնական օրը:

 

Արմինեի փոխանցմամբ` կեսգիշերին առաջին շնորհավորանքներն ու մաղթանքները գործընկերներից է ստացել՝ նկարահանման հրապարակում (դերասանուհին այժմ նկարահանվում է կատակերգական նոր ֆիլմում):

 

 

«Շատ ուրախացա, որ նրանք հիշեցին ու շնորհավորեցին ինձ: Այնուհետև զանգեր ստացա հարազատ, մտերիմ մարդկանցից: Առավոտից շարունակվում են շնորհավորանքները. զանգահարում են կամ էլ ֆեյսբուքով են շնորհավորում ու չեմ հասցնում բոլորին պատասխանել»,- ասաց Արմինեն:

 

Հոբելյարի խոսքով` ամուսինն առավոտյան անակնկալ է մատուցել իրեն: «Խաչիկն ինձ շնորհավորեց տորթով, ծաղիկներով և ադամանդյա մատանի նվիրեց»,- ասաց դերասանուհին, ով  կեսօրին հարազատների հետ է տոնել օրը, քանի որ ամուսինը որոշ գործեր ուներ: «Երեկոյան արդեն միասին կնշենք ծնունդս»,-ասաց նա:

ESem.am-ը շնորհավորում է դերասանուհուն և մաղթում ամենայն բարիք:


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը