Նկարահանումների ժամանակ մահից հրաշքով է փրկվել ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը: Նա որոշել է դժվար և վտանգավոր հնարքներն ինքնուրույն կատարել և հրաժարվել է իրեն փոխարինող անձի օգնությունից:

Պատերազմի մասին պատմող ֆիլմի նկարահանման հրապարակում նա ականը պայթեցնելիս է եղել: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Ի դեպ մամուլում երբեմն ակնարկներ են արվում, թե իբր դերասանը խնդիրներ ունի առողջության հետ, քանի որ մշտապես հոգնած տեսք ունի: