Հոլիվուդյան դերասան, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, որ 2018թ. մարտին սրտի վեցերորդ վիրահատության ժամանակ հազիվ է փրկվել մահից: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror-ը:
«Որքան մեծանում ես, այնքան ավելի դժվար է դառնում: Մարմինն այլևս այդքան արագ չի վերականգնվում, բայց ես արագ վերականգնվեցի և նույնիսկ վերադարձա մարզասրահ՝ շարունակելու մարզվել վերջին «Տերմինատորում» նկարահանումների համար», -նշել է դերասանը:
Բացի այդ, Շվարցենեգերը հավելել է, որ երբ նոր էր սկսել մարզվել, բժիշկները և մարզիչները իրեն արգելել էին պառկած վիճակում ձգումներ կատարել:
Այնուամենայնիվ, բարդ վիրահատությունը չի խանգարել 72-ամյա դերասանին վերականգնել նախկին մարզավիճակը:
«Ես դեռ կարող եմ ինձ թույլ տալ էկրանին մերկ հայտնվել»,- ասել է նա:
Տերմինատոր. Մութ ճակատագիր» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2019 թվականի հոկտեմբերի 31-ին: