Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը դատի է տվել Համառուսական պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակող ընկերությանը (ВГТРК): Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Գործակալության տվյալներով՝ նա մտադիր է պահանջել 6 մլն ռուբլի՝ որպես բարոյական փոխհատուցում իր անձնական կյանք ներխուժելու համար:

 

Մոսկվայի Սավյոլովի դատարան դիմելու պատճառն «Ուղիղ եթեր» հաղորդումն է, որը հեռարձակվել է «Россия 1» հեռուստաալիքով հոկտեմբերի 21-ին:

 

Բեզռուկովի խոսքով՝ հաղորդման հեղինակները խախտել են իր՝ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Հաղորդման ընթացքում, առանց իր թույլտվության, նաև ցուցադրվել են նրա լուսանկարները:

 

Դատարանը գործը կքննի դեկտեմբերի 24-ին: