Կանադայի Օնտարիո նահանգում երկրաբանները հայտնաբերել են ստորգետնյա օազիս, որը 2 մլրդ տարուց ավելի չի շահագործվել, գրում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին:

Աղբյուրից վերցված նմուշները ուսումնասիրելով՝ գիտնականները հնարավորություն կունենան պարզել, թե ինչ մթնոլորտ է գոյություն ունեցել Երկիր մոլորակի վրա անգամ մինչև դինոզավրերի հայտնվելը: Հայտնագործությունը գիտնականներին կօգնի նաև Մարսի վրա ջուր փնտրելու աշխատանքների ժամանակ:

Նման հայտնագործությունները մեծ արժեք ունեն գիտության համար: Նախևառաջ, ջրի հնադարյան աղբյուրները կարող են օգնել նոր գիտելիքներ ստանալու Երկիր մոլորակի հնագույն կլիմայի մասին: Բացի այդ, ջրում մանրէներ հայտնաբերելու դեպքում դրանք կարող են հեղաշրջել գիտնականների պատկերացումները էվոլյուցիայի մասին:

Ստորգետնյա աղբյուրը գտնվում է 2.4 կմ խորություններում: Այս ջրամբարը ձևավորվել է շուրջ 2.7 մլրդ տարի առաջ, որտեղ հայտնաբերված ջուրը հարուստ է ջրածնով և մեթանով, ինչպես նաև հելիում, նեոն, արգոն և քսենոն գազերի տարբեր իզոտոպներով: