Ուկրաինայի տարածքում փորագրված սալաքար է հայտնաբերվել, որը կարող է երբևէ հայտնաբերված քարե արևային ժամացույցի առաջին նմուշը լինել, գրում Daily Mail-ը:
Արևի ժամացույցի, որը ենթադրաբար պատկանում մ.թ.ա. 13-րդ դարին, երբ Ուկրաինայում բնակվում էին ուշ բրոնզեդարյա ցեղերը, աստվածներին ուղղված հաղորդագրություններ է պարունակում: Ըստ գիտնականների այն զոհաբերության արարողության համար նախատեսված գերեզմանաքարի մաս է կազմել:
ՌԴ հնագիտական հետազոտությունների կենտրոնի գիտնականները, ուսումնասիրելով սալաքարի չափերն ու երկրաչափական պատկերներով փորագրությունները, ապացուցել են, որ այն արևային ժամացույց է եղել:
Սալաքարը հայտնաբերվել է 2011-ին Տարածքային ուսումնասիրությունների Դոնեցկի թանգարանի հնագետների կողմից, ովքեր պեղումներ էին իրականացնում Ուրալյան լեռների և Ուկրաինայի Դնեպր գետի միջև գտնվող տարածքում: