Մի խումբ ավստրալացի հնագետներ երկրի արևելյան հատվածի նստվածքագոյացություններում հայտնաբերել են աշխարհի ամենահին ձկան ողնաշարային մկաններն ու ուսումնասիրել դրանք։ Նրանք պարզել են, որ ժամանակակից ձկներից ոչ մեկը նման մկանային համակարգ չունի։
Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով Russia Today-ին, մասնագետների կարծիքով, հնագույն այս էակի մկանները շատ են նման եղել քառոտանի կենդանիների մկանային համակարգին։ Բացի այդ այն ունեցել է նաև պարանոցային մկաններ, որոնց միջոցով ձուկը կրողացել է շարժել գլուխը։
Այս հայտնագործությունը կասկածի տակ է առնում ընդունված այն տեսությունը, ըստ որի՝ որովայնի մկաններով առաջին կենդանիները հայտնվել են այն ժամանակահատվածում, երբ ջրի բնակիչները սկսել են ցամաք դուրս գալ։ Փաստորեն,՝ էվոլուցիան սկսվել է շատ ավելի վաղ, մինչ նախապատմանական կենդանիները ոտք են դրել ցամաքի վրա։