Կա թյուր կարծիք, թե լինել մենակ նշանակում է լինել միայնության մեջ: Իրականում անգամ հազարավոր տղամարդկանցով շրջապատված հնարավոր է միայնության զգացում ունենալ: Այս խնդիրը արդիական է միայն այն պահին, երբ դրվում է այս կերպ' արդյոք կարողանում ենք լինել մենակ, բայց ուժեղ անհատ՝ անկախ կողքին հակառակ սեռի ներկայությունից:
Մշտապես պետք է կարողանալ անհատականություն լինել, իսկ դա այնքան էլ հեշտ հարց չէ ու պահանջում է համալիր մոտեցում:
Օգնեք ընկերուհիներին: Չկայացվածության առաջին արտահայտություններից մեկը դիմացինի հաջողություններից թևաթափվելը կամ նրա անհաջողությունից թաքուն ուրախանալն է: Ինքնազատագրամն պրոցեսը սկսեք շրջապատի կանանց հանդեպ լավ վերաբերմունքի ստեղծումից, ձգտեք և մի օր իրոք կսկսեք անկեղծ ուրախանալ ընկերուհիների հաջողությունների համար:
Թույլ մի տվեք, որ «ոչինչները» նյարդայնացնեն: Ուղղակի հեռու մնացեք անտակտներից, ովքեր շարունակ սեփական քիթը ուրիշի գործերի մեջ են մտցնում: Նրանք պարբերաբար կարող են Ձեզ հիմար հարցեր տալ, բայց երկար մտածեք նախքան սկանդալ սարքելը: Չէ որ դուք դրանից վեր եք:
Վարեք գործնական, ակտիվ կյանք: Մշտապես բազմաթիվ գործեր պլանավորեք, մի նստեք պարապ, հանդիպեք տարբեր մարդկանց հետ, սիրեք Ձեր աշխատանքը, անգամ տեղ մի թողեք Ձեր կյանքում տղամարդու համար, որի ուսին կարելի է հենվել:
Անկախ եղեք ինչպես էմոցիոնալ, այնպես էլ ֆինանսական իմաստով: Այն ընդունված կարծիքը, թե կինն ու բիզնեսը հեռու են իրարից և կինը չպետք է ավելի շատ գումար աշխատի, քան տղամարդը, ծիծաղելի է: Աշխատեք և ձեռք բերեք Ձեր ազատությունը: Էմոցիոնալ իմաստով ևս կա մի աբսուրդ կարծիք, թե իբր զույգը պետք է միմյանց լրացնի: Դուք ի ՞նչ է' կիսա ՞տ եք: Ճիշտ կլինի փորձել կառուցել հավասարը-հավասարին հարաբերություններ:
Կտրուկ եղեք: Երբեք մի կողմ մի դրեք սեփական զգացմունքները ուրիշներին հաճույք պատճառելու համար: Դա ոչ միայն դեպրեսիայի կհասցնի Ձեզ, այլև կճնշի Ձեր ներքին Ես-ը: Միշտ կոնկրետ ու հստակ ձևակերպեք Ձեր էմոցիաներն ու զգացմունքները մարդկանց նկատմամբ, բայց, իհարկե, մի անցեք թույլատրելիի սահմանն ու մի վիրավորեք: