Ուժեղ կին. յուրաքանչյուր աղջկա ցանկությունն է մեծանալ ու դառնալ այդպիսին, իսկ յուրաքանչյուր տղամարդու ցանկությունն է հանդիպել այդպիսի կնոջ, սակայն նրանց դժվար է մոտենալ։
Ի՞նչն է կանանց դարձնում ուժեղ։ Տեսնենք՝ որ 10 որակներն են, որ կնոջը դարձնում են հզոր ու ստիպում հիանալ նրանով։
1.Նա անկախ է
Այս կինն անկախ է ու հպարտ այն փաստով, որ կարող է հոգ տանել ինքն իր մասին։ Նրան պետք չէ տղամարդ, ում վրա կարելի է հույս դնել։ Նա հույսը դնում է ինքն իր վրա ու իր կյանքի պատասխանատվությունը կրում է իր ձեռքերում։ Երբ այս կինը հանդիպում է որևէ տղամարդու հետ, նա ակնկալում է, որ հարաբերություններում ամեն բան լինելու է 50/50։ Այլ կերպ ասած՝ եթե նրան սեր ցույց տաք, նույնն էլ կստանաք նրանից։ Հակառակ դեպքում՝ նրանից էլ շատ բան մի ակնկալեք։
2.Նա գիտի՝ ինչ է ուզում
Նա փորձում է ճանաչել ինքն իրեն ու հստակ գիտի՝ ինչ է ուզում կյանքից։ Ոչ մի կասկած, ոչ մի անինքնավստահություն. եթե նա ուզում է որևէ բան, նա հասնում է դրան։ Բացի այդ, նա չի հենվում այլ մարդկանց վրա՝ իր ուզածին հասնելու համար։
3.Նա գնահատում է անկեղծությունն ու զգացմունքայնությունը
Հնարավոր է՝ մտածել եք, թե ուժեղ կինը էմոցիոնալապես սառն է, սակայն սա կիլոմետրերով հեռու է ճշմարտությունից։
Նա բաց է բոլոր էմոցիաների համար, նույնիսկ բացասական։ Նա անկեղծ է այլ մարդկանց հետ ու նույնն էլ սպասում է նրանցից։ Այնուամենայնիվ, նա նաև գիտակցում է, որ աշխարհում կատարյալ ոչինչ չկա, ու համբերատար է վատ տրամադրությամբ, նյարդային ու անհանգիստ մարդկանց հետ։
4.Նա չի ամաչում մտերմությունից
Ուժեղ կինը չի վախենում որևէ մեկի հետ մտերմանալուց։ Նա իսկապես ուզում է զգալ բոլոր դրական էմոցիաները։ Միևնույն ժամանակ նա կախվածություն ձեռք չի բերում որևէ տղամարդուց, մինչև չի համոզվում, որ նա իսկապես ճիշտ մարդն է։
5.Նա կարող է լինել ստի դետեկտոր
Ստեք նրան ու կհայտնվեք վտանգի մեջ։ Անկեղծությունը նրա կողմից ամենագնահատված արժեքներից մեկն է։ Նա տարբերում է կեղծ խոստումները, ձևական պահվածքն ու արդարացումները։ Եթե չեք կարող լիովին անկեղծ լինել նրա հետ, նա պարզապես Ձեզ կհեռացնի իր կյանքից։
6.Նրան պետք է ազնվություն, տևականություն ու հարգանք
Այս կինը գիտի իր արժեքը ու բարեհամբույր չէ նրանց հանդեպ, ովքեր հաստատուն չեն իրենց խոսքերում ու արարքներում։ Եթե տղամարդն իրեն երբևէ հեռու պահի նրանից, նա պարզապես հաջողություն կմաղթի ու կհեռանա։ Սակայն եթե հարգեք նրան ու լավ վերաբերվեք, պատրաստ եղեք զգալու ամենակրքոտ սերը, որ կարող եք պատկերացնել։
7.Նա կարող է բուռն կերպով արտահայտվել
Նա շատ բաների միջով է անցել կյանքում ու կարողացել է անցնել այդ ամենի միջով՝ ընդունելով բոլոր վայրէջքներն ու վերելքները։ Նա չի վախենում եռանդուն կերպով արտահայտելու իր տեսակետը, ինչը որոշ մարդկանց համար կարող է այդքան էլ հաճելի չլինել։ Նրա հայացքներն ու էմոցիաները մի բան են, որ նա ուզում է հպարտորեն ցուցադրել։
8.Նա գիտի իր արժեքը և Ձերը նույնպես
Եթե Դուք հարգեք նրան ու ճիշտ վերաբերմունք դրսևորեք, նա անգամ դժոխքի միջով կանցնի Ձեզ համար։ Նա հիանում է ազնիվ մարդկանցով։ Սակայն եթե սխալ վերաբերվեք նրան, նա չի վախենա Ձեզնից ազատվելուց։
9.Նա սիրում է առանց նախապայամանների
Այս կինը չափազանց հավատարիմ է ու ունի սիրով լի էություն, որը ցույց է տալիս միայն մարդկանց, ում սիրում է։ Այս տեսակ սեր դժվար է գտնել։ Նրա կողքին Դուք Ձեզ հարգված ու գնահատված եք զգում։
10.Նա Ձեզ ցույց կտա՝ ով եք Դուք և ինչ կարող եք դառնալ
Այս տեսակ կինը սիրում է ճանաչել այլ մարդկանց։ Նա կվերլուծի Ձեզ ու կճանաչի Ձեր իրական էությունը։ Երբ նա բացահայտի Ձեզ, կսկսի խոսել Ձեր հիանալի պոտենցիալի մասին։ Նա կոգեշնչի Ձեզ՝ գնալու մեծ քայլերի ու հասնելու նրան, ինչին արժանի եք։