Ձեզ ենք ներկայացնում ամենահամեղ ու բուրումնավետ ապուրներից մեկի բաղադրատոմսը: Տարվա այս եղանակին այն ուղղակի հիանալի ընթրիք է ողջ ընտանիքի համար:
Անհրաժեշտ մթերքները. 250 գր շամպինիոն տեսակի սունկ, 1 / 2 կիտրոնի հյութ, 1 փոքր սոխ, 50 գ կարագ, 1 ճաշի գդալ սառը կաթ, 1 լիքը ճաշի գդալ ալյուր, 1 լ եռացրած ջուր, աղ ու համեմունքներ' ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Սունկը լավ լվացեք, մաքրեք, վրան լցրեք կիտրոնի հյութը, խառնեք ու թողեք 15 րոպե: 15 րոպե անց նորից լվացեք սունկը և կտրատեք' ստանալով 2-3 մմ հաստությամբ շերտեր: Ալյուրը լցրեք կաթի մեջ ու լավ խառնեք: Սոխը մանր կտրատեք ու տապակեք կարագով: Սոխին ավելացրեք նաև սունկը և շարունակեք տապակել ևս 5 րոպե: Սնկի վրա լցրեք եռացրած ջուրը, կաթի ու ալյուրի խառնուրդը: Ավելացրեք աղ' ըստ ճաշակի: Թողեք, որ եռա, ապա իջեցրեք կրակի ջերմաստիճանն ու թողեք եռա ևս 30 րոպե:
Մատուցեք տաք' համեմված կանաչեղենով: