Slaq.am. Ռուսաստանի ամենահայտնի խնամախոս, 51 ամյա Ռոզա Սյաբիտովան մերկացել է էրոտիկ ֆոտոսեսիայի համար: Հաղորդավարուհու կարծիքով մոդել դառնալու համար պարտադիր չէ ունենալ երկար ոտքեր և իդեալական արտաքին:

Նրա երկրպագուներն անհամբեր սպասում էին այդ լուսանկարներին, սակայն Ռոզան համացանցում դեռ տեղադրել է միայն մեկը, որի տակ մակագրել է. «Տգեղ կանայք չկան, կան դելետանտ լուսանկարիչներ: Իմ բախտն այդ հարցում բերել է»: Այս համարձակ կադրը շատերին է դուր եկել, բայց եղել են և այնպիսինները, ովքեր քննադատել են այն. «Ոչ թե լավ լուսանկարչի, այլ լավ ֆոտոշոփի հարցում է ձեր բախտը բերել, այստեղ ձեզնից գրեթե ոչինչ չկա», գրել են նրանք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոզան պլաստիկ վիրահատության միջոցով մեծացրել էր կուրծքը և երիտասարդացել էր։