Գիտնականներն ուսումնասիրել են մանգոյի օգտակար հատկությունները, որի արդյունքում պարզ է դարձել, որ այլ օգտակար հատկություններից բացի, մանգոն օգնում է վերահսկել շաքարի մակարդակը ճարպակալմամբ տառապող մակարդակն արյան մեջ:
Հետազոտության ընթացքում 20 կամավորների 12 շաբաթների ընթացքում օրական տվել են 10 գրամ սուբլիմացված մանգո: Փորձարկման արդյունքում պարզվել է, որ կամավորների մոտ շաքարի մակարդը զգալիորեն ընկել է:
Սակայն գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչպես է աշխատում մանգոն: Մանգոն մեծ քանակությամբ պոլիֆենոլ է պարունակում: Ընդ որում, պոլիֆենոլները, որոնց կարելի է գտնել սոյայի, կանաչ թեյի և խախողի կորիզների մեջ, դրական ազդեցություն ունեն ճարպային հյուսվածքի վրա: Իսկ վերջինս անմիջականորեն կապված է շաքարի հետ:
Միջինում 100 գրամ մանգոն 60 կիլոկալորիա է և պարունակում է մեծ քանակությամբ С, А և В6 վիտամիններ: Բացի այդ, մանգոն նաև պարունակում է շագանակագեղձի ու մաշկի քաղցկեղն արգելակող նյութեր: