Շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց մոտ ավելի հաճախ է քաղցկեղ գրանցվում, քան արյան մեջ գլյուկոզայի նորմալ քանակություն ունեցող մարդկանց մոտ:
Բանն այն է, որ շաքարի բարձր մակարդակը կարող է հանգեցնել ուռուցքի առաջացման: Իսկ մարմնի ավելորդ քաշը կարող է բերել դիաբետի զարգացման: Շաքարի ավելցուկը բացասաբար է ազդում ձեր օրգանիզմի բոլոր անոթների և բջիջների վրա՝ այսպիսով իդեալական պայմաններ ստեղծելով ուռուցքի աճի համար:
Բավական է նշել, որ դիաբետով հիվանդ երեխաների 16%-ի մոտ ախտորոշվում է ենթաստամոքսային գեղձի կամ հաստ աղիքի քաղցկեղ: Իսպանացի գիտնականները բացահայտել են այդպիսի բարձր ցուցանիշի պատճառը. շաքարը բարձրացնում է քաղցկեղային բջիջների աճը կարգավորող առանձին գեների ակտիվությունը: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման ժամանակ միանում են ինսուլինի արտադրության և դրա օգտագործման համար պատասխանատու մեխանիզմները:
Մասնավորապես, աղիքի բջիջներում բարձրանում է β- կատեին հատուկ սպիտակուցի կենտրոնացումը, որը նույնպես պատասխանատու է քաղցկեղային բջիջների բազմացման համար: Այսինքն, գլյուկոզայի մշտապես բարձր մակարդակի դեպքում սպիտակուցի մակարդակը նույնպես բարձր է, հետևաբար քազցկեղային բջիջները շատանում են, որի հետևանքով առաջանում է ուռուցք: Այս բացահայտումը հետագայում թույլ կտա մշակել չարորակ բջիջների աճը կանգնեցնող դեղորայք:
Սակայն մինչ այդ մարդու համար կարևորագույն խնդիրը մարմնի նորմալ քաշը և գլիկեմիայի մակարդակի վերահսկողությունն ապահովելն է, ինչը կախված է ոչ միայն նշանակվող դեղամիջոցներից, այլ նաև հիվանդի ինքնավերահսկումից:
Աղբյուրը՝ Doctors.am