Գրեթե բոլորը առավոտյան սկսում են մի բաժակ սուրճով կամ թեյով, բայց ինչպես պարզել են գիտնականները, առավոտը սկսելու ավելի օգտակար եւ իդելական միջոց է մի բաժակ նարինջի հյութը:

Հետազոտողները հյութի ազդեցության հետ կապված փորձարկումն արել են 20-40 տարեկան կամավորների շրջանում: Բոլոր մասնակիցների ճաշացանկը եղել է նույնը: Մասնակիցներին բաժանել են խմբերի՝ կախված, թե ով ինչ հյութ է նախընտրել: Ճաշից մի քանի ժամ հետո կամավորները հանձնել են արյան անալիզ: Այդպես ստուգվել է արյան մեջ շաքարի եւ այլ նյութերի պարունակությունը՝ կապված դիմադրողականության աշխատանքի հետ: Պարզվել է' այն խումբը, որը նարինջի հյութ է օգտագործել, արյան մեջ ունեցել է շաքարի շատ քիչ պարունակություն եւ մեծ քանակությամբ օգտակար նյութերի առկայություն:

Գիտնականները նաեւ փաստում են՝ նարնջի հյութի շատ օգտագործումը կարող է վնաս հասցնել ատամնաշարի էմալին: Նրանք խորհուրդ են տալիս հյութը խմել ձողիկի միջոցով: