Արագ և հեշտ պատրաստվող այս նախաճաշը նաև շատ համեղ է, ուստի սիրելի լեդիներ, չզլանաք առավոտյան հաճելիորեն զարմացրել Ձեր ընտանիքի անդամներին: Այս համեղ նախաճաշը պատրաստելու համար շատ բան անհրաժեշտ չէ:
Անհրաժեշտ մթերքներն են'
1 հատ լավաշ
400 գրամ բժշկական երշիկ
300 գրամ պանիր
2 հատ ձու
մաղադանոս
սամիթ
բուսական յուղ:
Պատրաստման եղանակը.
Ափսեի մեջ լցրեք քերիչով անցկացրած երշիկն ու պանիրը: Ձուն հարեք և ավելացրեք մանր կտրատած մաղադանոսն ու սամիթը: Ստացվածը լավ խառնեք: Լավաշը բաժանեք մի քանի հավասար մասերի և յուրաքանչյուրի վրա լցրեք երկու գդալ ստացված զանգվածից: Փաթաթեք լավաշի մեջ և ստացվածը տապակեք բուսական յուղով: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am