Շատերն են առավոտյան զարթնում զարթուցիչի ձայնից՝ սեփական քնկոտությունը հաղթահարելով եւ աշխատանքի շտապելով, կամ էլ կիսաբաց աչքերով միացնում եք հեռուստացույցը եւ առանձնապես ցանկություն էլ չեն ունենում՝ վեր կենալու, տնային գործերով զբաղվելու: Սրանք երեւի թե օրը սկսելու լավագույն տարբերակները չեն. ավելի ցանկալի եւ հաճելի է օրն սկսել սեքսով:
Ընդհանրապես սեռական հարաբերությունները ասոցացվում են գիշերային ժամերի հետ, սակայն դա այդքան էլ նախընտրելի չէ: Հետազոտություններից պարզ է դարձել՝ առավոտյան ժամերին ե´ւ տղամարդու, ե´ւ կնոջ օրգանիզմը ֆիզիկապես ավելի շատ է պատրաստ սեռական հարաբերությունների, քան մնացած ժամերին: Զարթնել սեռական հարաբերություններ ունենալու համար՝ շատ ավելի հաճելի է: Սեքսոլոգները հարցում են անցկացրել կանանց շրջանում եւ պարզ է դարձել՝ տասը կանանցից ինը ուրախ կլինեին՝ սեքսի գիշերային ժամերը փոխարինել առավոտյան ժամերով, չնայած կանայք հաճախ լռում են՝ կարծելով, որ զուգընկերը դեմ կլինի: Բացի այդ պետք է նշել՝ առավոտյան ինտիմ հարաբերություններ ունենալը նաեւ շատ օգտակար է: Այն թույլ է տալիս պահպանել օրգանիզմի տոնուսն ու օրվա ընթացքում «կենսուրախություն» է պարգեւում ե´ւ մարմնին, ե´ւ հոգուն: Առավոտյան սեքսը դրական ազդեցություն է ունենում նաեւ կանանց արտաքինի վրա՝ դեմքի գույնը առողջ է լինում, աչքերը փայլում են, շուրթերը՝ ժպտում: Հարկ է նշել նաեւ՝ առավոտյան ժամերի սեքսը հրաշալի այլընտրանք է մարմնամարզության փոխարեն:
Այնպես որ, փորձեք սեռական հարաբերություններ ունենալ առավոտյան՝ զգալով եւ ապրելով վերոնշյալ փոփոխությունները:
Շողիկ Գալստյան
Աղբյուր' LADYNEWS.am