ԱՄՆ-ի Օհայո նահանգում գտել են տասը տարի առաջ կորած երեք աղջիկներին: Նրանց ողջ առողջ գտել են բնակելի թաղամասներից մեկում: Ամանդա Բերին, ով այն ժամանակ եղել է 16 տարեկան, կորել է 2003թ. ապրիլի 21-ին։ Աղջիկը զանգահարել է իր քրոջը, ասել, որ աշխատանքից հետո պատրաստվում է տուն գնալ, որից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել։ Երկրորդ աղջիկը՝ Ջինա Դիեզուսը անհայտ կորել է դրանից մեկ տարի անց։

Երրորդ հայտնաբերված աղջիկը՝ Միշել Նայթը, առևանգվել է 2001-ին՝ 20 տարեկան հասակում։ Պարզվել է, որ նրանց պատանդ է պահել լատինաամերիկացի 52-ամյա մի տղամարդ: Նրան արդեն ձերբակալել են: Հայտնում են, որ աղջիկներից մեկը երեխա ունի առեվանգողից:

Zham.am