ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հայտնաբերել են Ստրադիվարիուսի ջութակը, որը 35 տարի առաջ հափշտակել Էին հայտնի երաժիշտ Ռոման Տոտենբերգից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

 

Տոտենբերգից ջութակը գողացել Էին 1980 թվականին նրա ելույթից հետո: Ինչպես գործակալությանն ասել Է ջութակահարի դուստրը՝ Նինա Տոտենբերգը, ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն գտածոյի մասին իրեն հայտնել Է հունիսին, եւ շուտով գործիքը կվերադարձնեն իր ընտանիքին:

 

«ՀԴԲ-ի գործակալն ինձ ասաց, թե միակ բանը, ինչի համար ինքն ափսոսում Է, այն Է, որ չհասցրեցին ջութակը վերադարձնել ժամանակին, որպեսզի Տոտենբերգը վերստին տեսնի այն եւ նվագի դրանով»,-Նինա Տոտենբերգի խոսքը մեջբերել Է «Վաշինգտոն պոստ» հրատարակությունը:

 

Ջութակի հափշտակման գործով հայց չի ներկայացվելու, քանի որ գլխավոր կասկածյալն արդեն մահացել Է:

 

Ծագումով լեհ ջութակատար Ռոման Տոտնեբերգը մահացել Է 2012 թվականին՝ 101 տարեկան հասակում: Ստրադիվարիուսի իր ջութակը, որն ստեղծվել Է ավելի քան 280 տարի առաջ, նա ձեռք Էր բերել 1943 թվականին եւ ելույթների ժամանակ նվագում Էր միայն դրանով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: