Միչիգանի պետական համալսարանի գիտնականները ապացուցել են, որ կանայք տառապում են շատակերությամբ 10 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ:
Գիտնականները փորձեր են կատարել առնետների վրա: Նրանց խոսքով, արդյունքներն անմիջական կապ ունեն մարդկանց հետ, հայտնում է Russia Today-ը:
Հետազոտությունն իրականացվել է՝ որոշելու կենդանիների մոտ շատակերության չափանիշը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ էգ առնետներն ավելի հակված են շատակերության, քան արուները:
Պրոֆեսոր Կլումպը հայտնել է, որ փորձերն իրականացվել են 60 առնետների վրա, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ էգերը 6 անգամ ավելի հաճախ են կեր փնտրել:
Գիտնականները հավաստիացնում են, որ կենդանիների և մարդկանց բիոլոգիական և ֆիզիոլոգիական հատկությունները համընկնում են:
«Կանայք ավելի հաճախ, քան տղամարդիկ, տառապում են հոգեբանական ճնշման պատճառով, ինչը նրանց մղում է ուտելու: Միաժամանակ, կանայք, ովքեր հոգեբանական ճնշում չեն ապրում, չեն տառապում նաև շատակերությունից»,– Պրոֆեսոր Կլումպը։