Նոր Հարավային Ուելսի համալսարանի հոգեբանները հերթական հայտնագործություն են կատարել: Նրանք պարզել են, որ կանանց համար ամենահմայիչը 10 օրվա դեմքի մազածածկույթով տղամարդիկ են:
Պարզելու համար, թե քանի օրվա մազածածկույթն է հատկապես գրավիչ կանանց համար, նրանք լուսանկարել են 10 տղամարդու' մազածածկութի տարբեր աստիճաններով: Գիտափորձին մասնակցել է 351 կին եւ 177 տղամարդ: Պարզվել է, որ կանանց մեծամասնությունը նախընտրություն է տալիս 10-օրյա մազածածկույթին: Հարթ սափրված եւ մորուքով տղամարդիկ ավելի քիչ պահանջարկ են ունեցել:
Ավելի քիչ պահանջարկ ունեն նաեւ 5-օրյա մազածածկույթով տղամարդիկ: