1. Մագնիսական կանայք միշտ դրական են: Իսկ դրական տրամադրվածությունը ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր: Այո, երբեմն նրանք ուժերի անկում են ունենում, անտրամադիր են լինում եւ իսկական դեպրեսիա են ապրում, բայց, ընդհանուր առմամբ, նման կանայք հավատում են լավագույնին:
2. Նրանք պատասխանատվություն են ստանձնում: Ավելի հեշտ է դրական եւ երջանիկ մնալ, երբ վստահ ես, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, որ դու ինքդ ես պատասխանատու կյանքիդ համար: Երբ փնտրում ես, թե ում մեղադրել անհաջողություններիդ համար, դա բոլորովին գրավիչ չէ, որովhետեւ այդպես դու բացասական լիցքեր ես ճառագում, որն ուրիշները ստիպված են լինում ընդունել իրենց վրա:
3. Նրանք աշխատում են երջանիկ լինելու ուղղությամբ: Մագնիսական կինն ուղղակի չի խաբում իրեն եւ համոզում, թե ամեն ինչ լավ է: Նա անում է ամեն հնարավորը, որպեսզի դա իրոք այդպես լինի: Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ շատ բան կախված է ուղղակի մոտեցումից եւ կյանքին հայացքից, բայց այդ մասին խոսվել է առաջին կետում:
4. Նրանք ուրիշների մեջ լավն են տեսնում: Հարաբերություններն անհամեմատ ավելի բարդ են, երբ դու փորձում ես ինչ-որ վատ բան գտնել, բացահայտել նրա շահադիտական մտադրությունները եւ այլն: Եթե վստահ ես, որ ձեզ մոտ ամեն ինչ ԱՅՆՔԱՆ լավ չի կարող լինել, գիտե՞ս ինչ: Հենց այդպես էլ կլինի: Նույնիսկ եթե ինչ-որ վատ բան է լինում, ցանկալի կինը չի սկսում անմիջապես մեղավորի փնտրել, չի մտածում, որ նա դիտավորյալ է վատ բան արել, այլ տեղի ունեցողի օբյեկտիվ պատճառներ է փնտրում:
5. Նրանց համար կարեւոր է անձնական աճն ու նպատակները: Երբեմն մարդիկ հուզվում են, թե իբր ստիպված են սեփական երազանքները զոհաբերել հանուն հարաբերությունների եւ ընտանիքի: Բայց դա շատ հեռու է ճշմարտությունից: Ուղղակի պետք է այնպիսի հարաբերություններ գտնել, որոնք կհամընկնեն ձեր երազանքներին, եւ այնպիսի մարդու, որը կաջակցի ձեր երազանքներին: Ձեր զուգընկերոջից բացի, ուրիշ մեկի հանդեպ կիրքն օգնում է հարաբերություններում: Դա ձեզ պաշտպանում է ձանձրույթից: