Շատերին դուր են գալիս իրենց ֆորմաներն ընդհանուր առմամբ, բայց դժգոհ են դեմքի կլորությունից: Եթե ունեք նմանատիպ խնդիր, ապա պատրաստվեք նիհարելու երկարաժամկետ պրոցեսի, քանի որ, ինչպես հայտնի է, սովորաբար նիհարելը վերաբերում է ամբողջ մարմնին, այլ ոչ թե դրա մի մասին: Միայն դեմքի վրա աշխատելը երկար ժամանակ ու ուշադրություն է պահանջում, ընդ որում, նիհար դեմք ունենալու երազանքին հասնելու համար առանձին ուշադրություն է պետք դարձնել նաև դեկոլտեի շրջանին ու վզին:
Որպեսզի դեմքը նիհարեցնելն արդյունավետ անցնի, պետք է հիշել մի քանի բան՝
Պետք է մշտապես քայլել մեջքն ուղղած, քանի որ հաճախ դեմքի գիրացման պատճառը վիզն ու մեջքը թեքելու և արյան շրջանառության նորմալ ընթացքը խախտելու մեջ է:
Պետք է սովորել քնել առանց բարձի կամ փոքրիկ բարձով:Պետք է առօրյա մտցնել կայուն ֆիզիկական ծանրաբեռնվածություն:
Պետք է սովորել սնվել ռեժիմով:Պետք է խնամել դեմքը կոսմետիկ միջոցներով ու մերսումներով:
Դեմքը նիհարեցնելու համար դիետան ավելի շուտ սննդակարգ է, որ նպաստում է մարմնի վերին մասերի ճարպազատմանը: Այդ դիետան ենթադրում է, որ պետք է սնվել հաճախ ու փոքր քանակներով:
Սննդակարգից պետք է վերանան շաքարն ու աղը, ինչպես նաև գազավորված ըմպելիքները, միսը, քաղցրեղենը, ալկոհոլը: Խորհուրդ է տրվում հրաժարվել նաև թունդ թեյից ու սուրճից:
Իսկ հիմա այն մասին, թե ինչ կարելի է ուտել. սննդակարգի բաղկացուցիչները պետք է դառնան մրգերն ու բանարեղենը: Դրանք կարող են օգտագործվել ինչպես թարմ տեսքով, այնպես էլ աղցանների բաղադրության մեջ:
Տոնուսը մշտապես բարձր պահելու համար Ձեզ պետք է շատ ջուր խմել: Հասուն կնոջ օրգանիզմը նման դիետայի ընթացքում պահանջում է օրը մոտ 2 լ ջուր, իսկ շոգ օրերին՝ ավելի շատ:
Կան նաև մի քանի վարժություններ, որ դիետայի ընթացքում կօգնեն ծանրաբեռնվածությունը փոխադրել հենց դեմքի հատվածի վրա: Այս վարժությունները պետք է կատարել երեկոյան:
Բերանի մկանները լարելով՝ արտաբերեք բոլոր ձայնավորները:
Կզակը բարձրացնելով՝ աշխատեք ներքևի շուրթը հասցնել քթին:
Հնարավորինս մեծ բացեք բերանն ու աշխատեք լեզվով շոյել շուրթերը:
Հերթականորեն օդ հավաքեք ու բաց թողեք յուրաքանչյուր այտով, ապա՝ երկու այտով միաժամանակ:
Աշխատեք մաքսիմալ իջեցնել իսկ հետո նաև բարձրացնել բերանի ծայրերը:Ներքևի ծնոտը շարժեք նախ աջ, ապա ձախ:
Դեմքը նիհարեցնելու համար շատ էֆեկտիվ է նաև մերսումը: Օրինակ՝ կրեմ քսելիս կարող եք մատների ծարերով հարվածել մազարմատներից մինչև քիթը: