Երիտասարդ մոդել-դերասան Դավիթ Աղաջանյանը, որի դերասանական դեբյուտը տեղի ունեցավ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում, այժմ ստեղծագործական հանգստի մեջ է: Մոդել-դերասանը «Zham.am»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի կողմնորոշվում, որտեղ պիտի նոր դեր խաղա: Առաջարկներ ստացել է, բայց դեռ չի ընտրել: Նա անկեղծացավ, որ հրաժարվել է «Արմենիա» հեռուստաընկերության կողմից առաջարկված բացասական կերպար կերտելուց: Նրան ավելի հոգեհարազատ է ֆիլմային բարի կերպար մարմնավորելը:
Խոսելով անձնական կյանքից՝ Դավիթն ասաց, որ իր և ընկերուհու՝ Աննա Դովլաթյանի մոտ ամեն ինչ հրաշալի է: